Կազմակերպիչները Եվրոպայի 2016 թվի ֆուտբոլի առաջնության դեւիզ են հռչակվել ֆրանսիական «Le rendez-vous»` ռանդևու բառը, որը թարգմանաբար նշանակում է հանդիպում: Ի դեպ` նկատենք, որ մեր խոսակցականում էլ, հատկապես օտարամոլների եռանդուն ջանքերով, հանդիպում բառը փորձում է բնավորվել ռանդևու ձևով: Ինչևէ: Կազմակերպիչները համոզված են, որ ֆուտբոլային ֆորումը կդառնա մարզաձևի սիրահարների ու կախարդական գնդակի հետ իրապես սպասված հանդիպում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ